Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԽՍՀՄ-ը կարոտողների թիվն այս տարի ռեկորդային է եղել

ԽՍՀՄ-ը կարոտողների թիվն այս տարի ռեկորդային է եղել
19.12.2018 | 22:39

Ռուսաստանաբնակների թիվը, որոնք ափսոսում են ԽՍՀՄ-ի փլուզման համար, վերջին 10-ամյակի համար ռեկորդային աճ է գրանցել: Այդ մասին տեղեկացնում է «Ведомости» պարբերականը:

Ըստ հարցվածների՝ ԽՍՀՄ-ի անկման համար զղջում է 66 տոկոսը, անցած տարի այդ թիվը 58 է եղել, ավելին՝ վերջին տասը տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշը 61 տոկոսն է եղել:

Նշվում է, որ հիմնականում 55-ից բարձր տարիքային խմբի մարդիկ են, որ կարոտում են ԽՍՀՄ-ը, ինչպես նաև 18-24 տարեկան երիտասարդները:

Կարևոր պատճառը, որ նշել են հարցվածները նորից ԽՍՀՄ-ում ապրելու համար, հիմնականում երկուսն են՝ տնտեսական համակարգի փլուզում, փոխադարձ վստահության կորուստ և այլն:

Թերթին «Լավանդա» կենտրոնը, որ հարցումներ է իրականացրել, հայտնել է, որ այս տարի ռուսներն առավել շատ են վերհիշել խորհրդային տարիները երկրում տեղի ունեցած կենսաթոշակային բարեփոխումների պատճառով, ինչը, հիշեցնենք, դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ